Արսեն Ավակովը կոչ է արել Հայաստանին՝ հրաժարվել Ռուսաստանից և անդամակցել ՆԱՏՕ-ին
![]() Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար, ծագումով բաքվեցի Արսեն Ավակովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կոչ է արել Հայաստանին հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից և անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրոմիությանը։ «Պատերազմից հետո Ուկրաինայում կստեղծվի գլոբալ հավաքական անվտանգության նոր համակարգ։ Եվ անհրաժեշտ կլինի, որ Հայաստանն անմիջապես տեղավորվի այս համակարգում, ընդգծել է Ավակովը։ – Սկզբի համար շատ լավ է, որ նա այլևս չի քվեարկում ՄԱԿ-ում՝ ի պաշտպանություն Ռուսաստանի։ Եվ հետո, երբ Պուտինի կայսրությունը փլուզվի, Հայաստանը պետք է վերջնական ընտրություն կատարի շատ արագ և ճշգրիտ»։ Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավարի խոսքով՝ մի իրավիճակում, երբ Հայաստանին իսկապես սպառնում է նոր ԽՍՀՄ-ի մաս դառնալու հեռանկարը, որն այժմ փորձում է վերստեղծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այս երկիրը պետք է որոշի իր սեփական զարգացման վեկտորը, սեփական ուղին: «Եվ այս ճանապարհն ակնհայտորեն մատնանշում է դեպի Բրյուսել»,- ընդգծել է Արսեն Ավակովը՝ մատնանշելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդական ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Ավակովը խոստովանել է, որ Երևանում բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին քաղաքական իրավիճակը, որում հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարդ է, բայց ոչ անհույս։ «Ի վերջո, մոտակայքում Ֆրանսիան է, Եվրամիությունն է, որն ավանդաբար ձեռք է մեկնում Հայաստանին։ Նաև ԱՄՆ-ն՝ իր ազդեցիկ և ակտիվ հայկական սփյուռքով, ոչ մի տեղ չի գնացել,- ընդգծել է Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավարը,- ելք կա, պարզապես պետք է այն օգտագործել…»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
