Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Քյարամյանի արձագանքը՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու՝ զոհվածների ծնողների պահանջին

799
Երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ., 11:30
Քյարամյանի արձագանքը՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու՝ զոհվածների ծնողների պահանջին

44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործում Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջներին ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ասել է. «Այդ գործը կարճ ժամանակ առաջ դատախազության մոտեցմամբ տեղափոխվել է Քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ, այժմ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ծանոթանում են գործին: Պետք է ծանոթանանք, ըստ այդմ, գործի քննությունը կընթանա: Այս պահի դրությամբ գործի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նոր ենք վարույթ ընդունել, ծանոթացման փուլում է գտնվում»:

Ա. Քյարամյանի ճեպազրույցը