Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Մոսկվան կրկին անդրադարձել է Երևանի ցույցերին

1050
Ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ., 16:36
Մոսկվան կրկին անդրադարձել է Երևանի ցույցերին

Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը երկրի ներքին գործն են, ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը։ «Հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը ոչ թե եռակողմ պայմանավորվածություններն են, այլ իշխանությունների հայտարարությունները։ Դա Հայաստանի ներքին գործն է։ Մենք շահագրգռված ենք դաշնակից պետության կայուն, անվտանգ և խաղաղ զարգացմամբ։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ ժողովրդավարական համապատասխան ընթացակարգերի շրջանակում»,- նշել է ռուս պաշտոնյան:

Ավելի վաղ Երևանի ցույցերին անդրադարձել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: