«Կայուն փակ է Ֆրանսիայի հրապարակն ու Կիևյան փողոցը». Դանիել Իոաննիսյան
![]() ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը ժամը 8:30-ից տեղերում հետևում է բողոքի գործողություններին: Այս ընթացքում փակվել են փողոցներ միմիայն Երևանի կենտրոնում և Արաբկիրում: Մայրաքաղաքի մուտքերի, ինչպես նաև դրա ծայրամասերում ու մարզերում փողոցների փակման փորձեր չեն նկատվել: Ժամը 10:00-ի դրությամբ պարբերաբար փակվում և ապա ոստիկանների կողմից բացվում են տարբեր փողոցներ մայրաքաղաքի կենտրոնում, ավելի կայուն փակ է Ֆրանսիայի հրապարակը (վրաններով) ու Կիևյան փողոցը (բեռնատարերով): Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս կիրառվում է ֆիզիկական ուժ (երբեմն՝ նաև անհամաչափ): Հատուկ միջոցների կիրառում չի նկատվել: Համարյա բոլոր դեպքերում ուժ գործադրելուց առաջ ոստիկաններ բանավոր առաջարկում են փողոցը բացել, բայց, ցավոք սրտի, լինում են նաև դեպքեր, երբ ուժը գործադրվում է առանց նախազգուշացման: Նկատվել են դեպքեր, երբ ցուցարարները նոր փակված փողոցներում վեճի են բռնվել վարորդների հետ, բայց դա չի շարունակվել ոստիկանների ժամանումից հետո»: Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
