Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի՝ Կիև այցելելու ցանկության մասին

1295
Շաբաթ, 30 ապրիլի, 2022 թ., 19:12
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի՝ Կիև այցելելու ցանկության մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կցանկանար առաքելական այց կատարել Ուկրաինա, սակայն ստեղծված իրավիճակում նման այցն իմաստ չի ունենա։ РБК-ի փոխանցմամբ, այս մասին La Stampa թերթին տված հարցազրույցում ասել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։

«Ուկրաինա առաքելական ուղևորություն կատարելու ցանկությունը վառ է մնում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սրտում, բայց դրա իրականացումը պայմանավորված է երկրում իրավիճակի իրական բարելավմանը նպաստելու հնարավորությամբ»,- ասել է նա։