«Առաջիկա շաբաթներին իրավիճակը կվատթարանա». Ուկրաինայի պաշտպանության նախարար
1018
Չորեքշաբթի, 27 ապրիլի, 2022 թ., 22:24
![]() Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Ռուսաստանի դեմ պատերազմի առաջիկա շաբաթներին կայունության և միասնության կոչ է արել, հայտնում է РБК-Украина-ն։ Նրա խոսքով, առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում իրավիճակը կմնա ծանր։ «Պայմանագրերի գործնական իրականացումը, վերապատրաստումը և նյութատեխնիկական ապահովումը որոշակի ժամանակ է պահանջում։ Իսկ Ռուսաստանն արդեն ուժեր է կուտակել Ուկրաինայի արևելքում լայնածավալ հարձակման համար»,- ասել է ուկրաինացի նախարարը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային ռազմատեխնիկական օգնության ծավալը միայն կաճի։ «Ռուսաստանն արդեն գիտակցում է իր ռազմավարական պարտությունը, բայց դեռ կփորձի մեզ ամենաշատը վնասել: Ցավոք, մինչ հաղթանակի հասնելը մենք դեռ կկորցնենք մեր զինվորներին»,- ասել է Ռեզնիկովը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
