«Պատմական պահ». Ուկրաինայի ԶՈՒ-ն անցում է կատարել ՆԱՏՕ-ի սպառազինությանը
![]() Ուկրաինան թեւակոխել է սկզբունքորեն նոր փուլ՝ Ուկրաինայի զինված ուժերի անցում ՆԱՏՕ-ի սպառազինությանը։ Ուկրաինայի Զինված ուժերը սկսում են անցնել ՆԱՏՕ-ի սպառազինությունների, ինչի մասին վերջերս նույնիսկ խոսք չէր կարող լինել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Մենք բոլորովին նոր փուլ ենք մտել, որի մասին նույնիսկ երկու ամիս առաջ ոչ ոք չէր մտածում։ Մենք թևակոխել ենք սկզբունքորեն նոր փուլ, որի մասին ոչ ոք չէր էլ երազել՝ Ուկրաինայի Զինված ուժերի անցումը ՆԱՏՕ-ի զենքին, ՆԱՏՕ-ի ստանդարտին։ Եվ դա արդեն տեղի է ունենում»,- ֆեյսբուքյան իր էջում առցանց հեռարձակման ժամանակ ասել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Նախարարը նաև ասել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին կարողացել է համոզել Ջո Բայդենին, որ եկել է դրա ժամանակը. «Նախ հաուբիցները եկան մեզ մոտ, բայց սա դեռ սկիզբն է։ Շատ ավելին կգա մեզ մոտ: Սա պատմական պահ է»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
