Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«ԵՄ-ը կվերականգնի Ուկրաինան՝ նախքան ռազմական գործողությունների ավարտը». Շառլ Միշել

1037
Ուրբաթ, 22 ապրիլի, 2022 թ., 00:18
«ԵՄ-ը կվերականգնի Ուկրաինան՝ նախքան ռազմական գործողությունների ավարտը». Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հետպատերազմյան վերականգնման համար Ուկրաինային տրամադրվող օգնությունը պետք է օգտագործվի նույնիսկ մինչև ռազմական գործողությունների ավարտը։

Միշելը վստահեցրել է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները կօգնեն պետության վերականգնմանը։

Նա նաև մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ վերականգնումը որքան հնարավոր է շուտ սկսելու գաղափարը և համաձայնվել նրա հետ։

«Զելենսկին իրավացի է, և Ուկրաինայի իշխանությունները ճիշտ են, երբ ցանկանում են արագ գործել, երբ չեն ցանկանում սպասել։ Ուկրաինան կարող է հույս դնել իմ և Եվրոմիության աջակցության վրա»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Նախաձեռնությունների թվում, որոնք կարող են օգտագործվել այդ ծախսերը ֆինանսավորելու համար, Միշելն առանձնացրեց «համերաշխության հավատարմագրային հիմնադրամ» ստեղծելու գաղափարը։

«Դա կարող է օգտագործվել ոչ միայն վերականգնման համար, Ուկրաինային այն պետք կգա սոցիալական վճարումներ կատարելու, այլ նաև երկիրը վերականգնելու համար։ Ես զգալի աջակցություն եմ զգում այս գաղափարին համաշխարհային հանրության կողմից»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը՝ աջակցելով այս հիմնադրամի շուտափույթ գործարկմանը»: