Ուկրաինա մեկնելուց առաջ Քադիրովը խոստումներ է տվել Պուտինին
![]() Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն Ուկրաինա ներխուժում ծրագրելիս Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինին խոստացել է ոչնչացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, այս մասին Radio NV-ին տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ «Մեր բարձրագույն ղեկավարության լիկվիդացիայի հետ կապված պլանը Քադիրովն ստացել է փետրվարի 3-ին Պուտինին այցի ժամանակ, այս հանդիպմանը համաձայնեցվել է մեր նախագահի լիկվիդացման ծրագիրը, և Քադիրովը պարտավորվել է իր խմբով անել դա», - ասել է Դանիլովը՝ հավաստիացնելով, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը, ուկրաինական հետախուզությունը հետևել են այդ գործընթացներին։ «Փետրվարի 26-ին երեք խումբ է մտել մեր երկրի տարածք: Այս երեք խմբերին էլ հետևել ենք, դրանցից մեկը ոչնչացվել է մեր զինվորականների կողմից, դրանից հետո երկուսը լքել են մեր երկրի տարածքը, մեկն այսօր Դոնեցկի մարզի տարածքում է, մյուսը՝ Մարիուպոլ քաղաքի տարածքում, բայց նրանք առաջնագծում չեն, այլ երրորդ կամ չորրորդ էշելոնում, որտեղ լիովին անվտանգ է»,- ամփոփել է Դանիլովը։ Ավելի վաղ Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն փրկվել է իր դեմ ծրագրված ավելի քան տասը մահափորձից։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
