Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ը չի կարծում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել

734
Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 22:48
ԱՄՆ-ը չի կարծում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել

Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս չեն տեսնում նշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով հետախուզության վերջին տվյալներին ծանոթ սեփական աղբյուրներին։

Զրուցակիցներն ընդգծում են, որ Պուտինի՝ ցանկացած տեսակի նման զինատեսակների կիրառման հավանականությունը 1%-ի սահմաններում է։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ավելի շատ մտահոգված է այս հնարավորությամբ, քան երբևէ՝ Սառը պատերազմից հետո: Նշվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին պարբերաբար՝ շաբաթական երկու-երեք անգամ, զեկուցում են իրավիճակի զարգացման մասին, իսկ գաղտնի ծրագրերում փոփոխություններ են կատարվում։

ԱՄՆ զինվորականները կարծում են, որ իրենք իրավիճակը վերահսկում են: ԱՄՆ արբանյակներն ու ինքնաթիռները մշտապես հետախուզում են, ուստի ԱՄՆ-ը վստահ է, որ կկարողանա «տեսնել», եթե Ռուսաստանն սկսի միջուկային զենք տեղափոխել։