Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Քադիրովը հայտարարել է ուկրաինական ևս մեկ քաղաք գրավելու մասին

945
Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 21:12
Քադիրովը հայտարարել է ուկրաինական ևս մեկ քաղաք գրավելու մասին

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայի Ռուբիժնե քաղաքն անցել է ռուսական զորքերի վերջնական վերահսկողության տակ։

««Ախմատ» ուսումնական կենտրոնի զինվորները ռուս զինծառայողների և ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների հետ միասին ճզմել-հանել են նացիստական ​​աղբը քաղաքից», - գրել է Ռամզան Քադիրովը։

Չեչնիայի Հանրապետության ղեկավարը հավելել է, որ ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Խասեյն Մուդուևը քաղաքի մուտքի մոտ բարձրացրել է Չեչնիայի դրոշը։