Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Մահացել է Ռոնալդուի նորածին որդին

890
Երկուշաբթի, 18 ապրիլի, 2022 թ., 23:54
Մահացել է Ռոնալդուի նորածին որդին

Մահացել է հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսի նորածին որդին։

Այս մասին «Մաչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը հայտնել է «Թվիթեր»-ում։

«Մեծ ցավով պետք է հայտարարենք, որ մահացել է մեր նորածին տղան: Սա շատ մեծ ցավ է, որ ցանկացած ծնող կարող էր Զգալ: Միայն մեր աղջկա ծնունդն է ուժ տալիս, որ այս պահը հույսով հաղթահարենք»,-գրել է ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն ու Ջորջինան սպասում են զույգ երեխաների՝ տղա և աղջիկ: