«Միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտելու հերթական խոստումը». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտելու հերթական խոստումը Լոռու մարզպետարանն օրերս հայտարարել է, որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ 51, 74 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումն այս տարի կավարտվի։ Այդ հատվածի կառուցապատումն սկսվել է 2018-ին, իրականացվում է Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) և ՀՀ կառավարության (10․14 մլն եվրո) համաֆինանսավորմամբ: Այդ ճանապարհահատվածը պետք է շահագործման հանձնվեր 2020թ․ նոյեմբերին, սակայն հիմա՝ 2022 թվականի ապրիլին, սակայն դեռ շատ աշխատանքներ կան անելու։ Հայտնի չէ, թե 2022 թվականի վերջին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանը կպաշտոնավարե՞ն, որ տեր լինեն միջպետական ավտոճանապարհի կառուցապատումն ավարտելու խոստմանը, Լոռու մարզպետարանն էլ այդ ճանապարհի հիմնանորոգման պատվիրատուն չէ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
