Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին

876
Երկուշաբթի, 18 ապրիլի, 2022 թ., 13:00
Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, նշված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը։

Վերջինը կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Շ․ Բագրատյանը ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: