Ռուսները պատրաստվում են վճռական ճակատամարտի. Ուկրաինայի հետախուզություն
![]() Ռուսները ինտենսիվ կերպով պատրաստվում են վճռական ճակատամարտին, որը ծավալվելու է Ուկրաինայի արևելքում՝ փորձելով հասնել մինչև Զատիկը (ուղղափառ եկեղեցին զատիկը նշում է առաքելական եկեղեցուց մեկ շաբաթ ուշ)։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ «Ռուսները պատրաստվում են վճռական ճակատամարտին, նրանք շատ են շտապում, քանի որ նրանց համար ժամանակը շատ սահմանափակ է, նրանք իսկապես ցանկանում են ժամանակին ունենալ գոնե ինչ-որ մարտավարական առավելություն և իրական մարտավարական նվաճումներ, որոնք կարող են ցույց տալ, թե ինչ-որ չափով Ռուսաստանն այս «օպերացիայից» հաղթող դուրս կգա։ Նրանք շտապում են՝ մինչև Զատիկ»,- Բուդանովի խոսքը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։ Բուդանովը վստահեցնում է, որ ռուսներին չի հաջողվի, ժամանակ չեն ունենա, և Ուկրաինան կդիմակայի: Միաժամանակ, ըստ Բուդանովի, ռուսները կարող են ժամանակավոր մարտավարական հաղթանակներ ունենալ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
