Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Քադիրովը հայտարարել է Ուկրաինայում «կոնկրետ օպերացիա»-ի մեկնարկի մասին

594
Երկուշաբթի, 18 ապրիլի, 2022 թ., 00:06
Քադիրովը հայտարարել է Ուկրաինայում «կոնկրետ օպերացիա»-ի մեկնարկի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է Ուկրաինայում «կոնկրետ» հատուկ գործողության մեկնարկի մասին և ուկրաինացի զինվորականներին առաջարկել է հանձնվել դաշնային զորքերին։
«Հիմա կոնկրետ հատուկ գործողություն է սկսվում, հիմա կոնկրետ արդյունք կլինի, իրենք են դա խնդրել, այսպես ասած՝ ուկրաինացիները, եթե հանկարծ ինչ-որ մեկը չկարողացավ փախչել, փախեք, հեռացեք ձեր դիրքերից։ Փախեք այնտեղ, որտեղ գտնվում են դաշնային զորքերը։ Ձեզ կընդունեն, կկերակրեն և ջուր կտան»,- գրել է Քադիրովն իր թելեգրամ-ալիքում: