Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

44-օրյա պատերազմի մասնակիցը հայտարարում է անժամկետ հացադուլ

290
Կիրակի, 17 ապրիլի, 2022 թ., 23:18
44-օրյա պատերազմի մասնակիցը հայտարարում է անժամկետ հացադուլ

44֊օրյա պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանատ Նվեր Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես և Արթուր Ավագյանը՝

*չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված,
*առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների,
*որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ անժամկետ ՀԱՑԱԴՈՒԼ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։
Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ կատարման ուղղորդումը։
Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։
Այն ԿՈՉ Է, ծառայելու օրինակ։
Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։
Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ ՀԱՅՐԵՆԿԻՑՆԵՐ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։
Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։
Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է..., մենք էլ՝ նույն մենք»»։

Աղբյուրը`   Նվեր Կիրակոսյան