Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք կարող ենք տասը տարի պայքարել Ռուսաստանի դեմ». Զելենսկի

767
Կիրակի, 17 ապրիլի, 2022 թ., 21:24
«Մենք կարող ենք տասը տարի պայքարել Ռուսաստանի դեմ». Զելենսկի

Կիևը պատրաստ է դիվանագիտական ​​երկխոսության Մոսկվայի հետ, բայց նման խոսակցությունը չպետք է հիմնված լինի ռուսական վերջնագրերի վրա, CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ որքան շուտ սկսվի նման խոսակցությունը, այնքան քիչ մարդ կմահանա։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը չի բացառել այլ տարբերակ. «Մենք կարող ենք 10 տարի պայքարել Ռուսաստանի Դաշնության դեմ»,- ասել է Զելենսկին։

Բայց Ռուսաստանի հետ հաջող բանակցությունների շանսերը գնալով նվազում են, քանի որ ուկրաինական հասարակությունը չի ցանկանում շարունակել երկխոսությունը։ «Շանսերն օրեցօր նվազում են։ Մտածեք Բուչայի, Վոլնովախայի, Բորոդյանկայի, Մարիուպոլի մասին: Գալիս է մի պահ, երբ ոչ ոք չի ուզում խոսել։ Մեր հասարակությունը չի ցանկանում, որ մենք շարունակենք բանակցությունները»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով Ռուսաստանի հետ բանակցությունների հեռանկարների մասին հարցին։