Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Մարիուպոլում գտնվող ուկրաինացի զինվորականները հրաժարվել են հանձնվել

750
Կիրակի, 17 ապրիլի, 2022 թ., 21:06
Մարիուպոլում գտնվող ուկրաինացի զինվորականները հրաժարվել են հանձնվել

Ուկրաինական զինված ուժերը պաշարված Մարիուպոլում մերժել են ռուսների վերջնագիրը՝ հանձնվել։ Քաղաքը շարունակում է պաշտպանվել, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ABC News-ին տված հարցազրույցում։

«Քաղաքը դեռ չի ընկել»,- ասել է Շմիգալը: Վարչապետը հավելել է, որ «միայն Խերսոնն է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ, սակայն մնացած բոլոր քաղաքները գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ»։

Ավելի վաղ ռուսական կողմը Մարիուպոլում ուկրաինացի զինվորականներին առաջարկել էր վայր դնել զենքերը և հանձնվել։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինացի շուրջ 2500 զինվորական պայքարում է՝ պատսպարվելով «Ազովստալ» գործարանում։