Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Սոյուզմուլտֆիլմ»-ն արգելափակել է 1973 թվականի մուլտֆիլմը՝ Z տառի պատճառով

635
Կիրակի, 17 ապրիլի, 2022 թ., 18:18
«Սոյուզմուլտֆիլմ»-ն արգելափակել է 1973 թվականի մուլտֆիլմը՝ Z տառի պատճառով

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան սահմանափակել է «Խորտակված նավերի գանձերը» խորհրդային մուլտֆիլմին հասանելիությունը, որը թողարկվել է 1973 թվականին, գրում է Meduza-ն իր թելեգրամ-ալիքում։

Մուլտֆիլմի դրվագներից մեկում «Նեպտուն» կոչվող սուզանավի հերոսները գտնում են խորտակված ֆաշիստական ​​նավ՝ Z խորհրդանիշով։

Մուլտֆիլմի հասանելիությունը սահմանափակվել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի YouTube-ի ալիքում միայն ռուսների համար, դրա մեկնաբանություններն անջատված են։

«Խորտակված նավերի գանձերը», 1973