Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Նշաձողը իջեցնել՝ նշանակում է՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում». Ռուբեն Մելիքյան

705
Շաբաթ, 16 ապրիլի, 2022 թ., 12:18
«Նշաձողը իջեցնել՝ նշանակում է՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում». Ռուբեն Մելիքյան

«Երբ մարդը ծանրագույն ոճիր է գործում, հոգեբանորեն փորձում է իրեն արդարացնել, ասել, որ բոլորն էլ դա անում են, ես չեմ մեղավոր, բոլորն են մեղավոր. հիմա էս գործընթացն է»,- հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ԱԺ ելույթին: «Նշաձողը իջեցնել՝ նշանակում է՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրե՛ք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ, հակառակ դեպքում, ասում է՝ խնդրում ենք մեր վրա հույս չդնեք՝ ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:

«Նշաձողը իջեցնել՝ նշանակում է՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում». Ռուբեն Մելիքյան