ԱՄՆ դեսպանն այցելել է ԿԲ ու հրահանգներ տվել բանկերի ղեկավարներին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մեր գրավոր հարցին՝ արդյոք մոտ մեկ ամիս առաջ ՀՀ Կենտրոնական բանկի շենքում տեղի՞ է ունեցել հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և հայաստանյան բանկերի ղեկավարների միջև, որի ժամանակ դեսպանը պահանջ է դրել բանկերի առաջ՝ չփորձել շրջանցել արևմտյան պատժամիջոցները և օգնել ՌԴ քաղաքացիներին, երեկ ԱՄՆ դեսպանատնից գրավոր պատասխան ենք ստացել, որով, ըստ էության, հաստատել են մեր լուրը. «Միացյալ Նահանգները գնահատում է միջազգային պատժամիջոցներին հետևելու Հայաստանի հանձնառությունը և այս հարցի շուրջ կանոնավոր կապ է պահպանում Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին ի պատասխան՝ Միացյալ Նահանգների, իր դաշնակիցների ու գործընկերների կողմից սահմանված պատժամիջոցներն այն ծանր գինն են, որ պարտադրվում են նախագահ Պուտինի նախընտրած պատերազմին աջակցողներին։ Դրանք շարքային ռուս քաղաքացիներին պատժելու նպատակ չունեն»։ Մանրամասները՝ թերթի համարում:
|

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
