Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

ՌԴ ԱՆ-ն օտարերկրյա գործակալների ցուցակում ավելացրել է Շուլմանին ու Դուդին

831
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 22:54
ՌԴ ԱՆ-ն օտարերկրյա գործակալների ցուցակում ավելացրել է Շուլմանին ու Դուդին

Ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող օտարերկրյա ԶԼՄ-ների ռեգիստրում մուտքագրել է 9 անձի։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։

Ցուցակում են ներառվել ռուս քաղաքագետ և հրապարակախոս Եկատերինա Շուլմանը, The Insider-ի հիմնադիր (կազմակերպությունը Արդարադատության նախարարության կողմից ներառված է օտարերկրյա գործակալների ցանկում), լրագրող Ռոման Դոբրոխոտովը, լրագրող Յուրի Դուդը, լրագրող Կիրիլ Կրուգլիկովը, գենդերային հոգեբան Մարիա Սաբունաևան, ծաղրանկարիչ Սերգեյ Յոլկինը և ուրիշներ։
Հավելենք, որ Յուրի Դուդի Youtube-ի ալիքն ունի 10 միլիոն բաժանորդ, նրա Instagram-ի էջը՝ 5 միլիոն բաժանորդ: Եկատերինա Շուլմանը YouTube-ում ունի 920 հազար բաժանորդ, իսկ Instagram-ում՝ 620 հազար։

Ավելի վաղ Արդարադատության նախարարությունը ռեփեր Ֆեյսին և ևս 5 անձի ճանաչել էր՝ որպես օտարերկրյա գործակալ։