Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ճապոնիան Ուկրաինային ավելի քան 100 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն կհատկացնի 

886
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 20:54
Ճապոնիան Ուկրաինային ավելի քան 100 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն կհատկացնի 

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինային 13 միլիարդ իենի (մոտ 102 մլն դոլար) օգնություն կտրամադրի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքական գործչի խոսքով՝ այդ միջոցներն ուղղվելու են երկրի ու ժողովրդի «հրատապ կարիքները ֆինանսավորելուն»։ Ուկրաինան, ընդգծել է Շմիգալը, բանակցություններ է վարում «բոլոր մակարդակներով և բոլորի հետ, ովքեր կարող են և պատրաստ են օգնելու»: