Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Yandex-ը նոր գործադիր տնօրեն ունի

1296
Հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ., 23:36
Yandex-ը նոր գործադիր տնօրեն ունի

Ռուսաստանում Yandex-ի գործադիր տնօրեն է նշանակվել Արտեմ Սավինովսկին, ով նախկինում զբաղեցնում էր ժամանակավոր գործադիր տնօրենի պաշտոնը, հայտնում են ընկերությունից։
Սավինովսկին կմիավորի մեդիա ծառայությունների ղեկավարի և «Յանդեքս ՍՊԸ»-ի գործադիր տնօրենի պաշտոնները, ասվում է հաղորդագրության մեջ։

2017 թվականի դեկտեմբերից Yandex-ի գործադիր տնօրենն էր Ելենա Բունինան։ Այս տարվա մարտի կեսերին նրան փոխարինեց Տիգրան Խուդավերդյանը, սակայն նշանակման հաջորդ օրը նա ստիպված եղավ լքել պաշտոնը Եվրոմիության կողմից նրա դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով։ Դրանից հետո Բունինան վերադարձավ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի պաշտոնին մինչև ապրիլի 15-ը, սակայն ապրիլի 2-ին Սավինովսկին փոխարինեց նրան այս պաշտոնում։ Բունինան մնաց՝ որպես ընկերության կադրերի տնօրեն։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից։