«Վիրավոր ձիերին կրակում են». ռուս հրամանատարները գնդակահարում են իրենց վիրավորներին
![]() Ռուս հրամանատարները ռուս զինվորների աչքի առաջ գնդակահարում են իրենց վիրավորներին: Այս մասին LB.ua-ին ասել է Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։ Ըստ Դենիսովայի՝ գերի ընկած զինվորներն անձնական զրույցի ընթացքում իրեն պատմել են մահապատիժների սահմռկեցուցիչ փաստերի մասին։ «Կիևում ես իմ աչքերով տեսա 34 ռազմագերիների՝ 24 շարքայինի և 10 սպայի։ Ես անձամբ խոսել եմ նրանց հետ։ Ժնևի կոնվենցիայի համաձայն՝ սպաներն ու շարքայինները պետք է առանձին պահվեն։ Ուստի նրանք գտնվում են 24 և 10 հոգանոց երկու խցերում»,- ասել է Դենիսովան։ Օմբուդսմենը նշել է, որ իրեն ապշեցրել է «աշխարհի երկրորդ բանակի» զինվորականների հագուկապը։ Զինվորներից մի քանիսը ռետինե ճտքակոշիկներով են եղել։ «Զինվորներից մեկը սարսափելի բաներ է պատմում սեփական հրամանատարների՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի մասին, ասում է, որ երբ դարանակալել են, ինչ-որ բան պայթել է, և բոլորը փախել են, հավաքվել է միայն մեկ տանկային ստորաբաժանում, նրանց հրամանատարը՝ փոխգնդապետը, տեսել է ոտքից վիրավոր զինվորի և կրակել նրա վրա՝ «վիրավոր ձիերին կրակում են» խոսքերով»,- ասել է Դենիսովան։ Այս սպանության ականատես զինվորը մի քանի օր թաքնվել է, ապա հանձնվել ուկրաինացի պաշտպաններին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
