Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Բելառուսը մեղադրում է Լեհաստանին պարսատիկներով «գնդակոծելու» համար

1013
Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 21:00
Բելառուսը մեղադրում է Լեհաստանին պարսատիկներով «գնդակոծելու» համար

Լեհ զինվորականները գնդակոծել են բելառուսական Պեշչատկա ավտոմոբիլային անցակետը, հայտնում է Բելառուսի սահմանային կոմիտեի թելեգրամ-ալիքը։

«Բելառուսական սահմանապահ ջոկատը տարածքի զննության ընթացքում հայտնաբերել է սահմանային մոդուլների պատերի վնաս, ինչպես նաև՝ մետաղական գնդակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սահմանային կոմիտեի տվյալներով՝ «գնդակոծությունը» տեղի է ունեցել ապրիլի 11-ի գիշերը։ Լեհ զինվորականները նաև «փորձել են կուրացնել բելառուս սահմանապահներին ստրոբային լույսերով», այն ամենը, ինչ տեղի է ունեցել, ֆիքսել են տեսախցիկները, ասվում է հաղորդագրությունում։

Հրապարակված տեսանյութում երևում է, որ զինվորական համազգեստով անձանցից մեկը պարսատիկով կրակում է սահմանային անցակետի վրա։