Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Ազատագրված տարածքները Ուկրաինա վերադարձի ճամփա չունեն». Պուշիլին

1144
Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 19:56
«Ազատագրված տարածքները Ուկրաինա վերադարձի ճամփա չունեն». Պուշիլին

Զապորոժիեի շրջանի ազատագրված գյուղերի բնակիչները պետք է հասկանան, որ դեպի Ուկրաինա վերադարձի ճանապարհ չի լինի, հայտարարել է, այսպես կոչված, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը:
«Հետդարձի ճանապարհ չկա, և չի կարող լինել»,- ասել է Պուշիլինն Առաջին ալիքի եթերում: Նա բացատրել է, որ դրանք «այն բնակավայրերն են, որոնք գտնվում են պատասխանատվության գոտում (այսպես կոչված՝ ԴԺՀ-ի - խմբ.) և որոշ չափով՝ Ռուսաստանի»։ Նրա խոսքով, ազատագրված բնակավայրերի բնակիչները խնդրում են դեղորայք, սնունդ, վառելանյութ, քանի որ պետք է սկսեն ցանքսերը։