«Ամերիկյան օգնությունից է կախված՝ կդիմակայե՞նք, թե ոչ». Զելենսկի
![]() Ուկրաինայի արևելքում և հարավում ռուսական պատերազմի նոր ալիք կսկսվի, կլինեն ամենածանր մարտերը, CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ UNIAN-ը գրում է, որ, մասնավորապես, Զելենսկիին հարցրել են, թե այժմ ինչ է սպասվում Ուկրաինայի արևելքում և հարավում։ «Լինելու է ամենադժվար մարտերից մեկը, լինելու է մեկից ավելի մարտ, մենք կարծում ենք, որ սա կլինի այս պատերազմի նոր ալիքը, մենք չգիտենք, թե որքան տեխնիկա կլինի, և մենք հասկանում ենք, որ կլինեն շատ. անգամ ավելի շատ, քան հիմա: Մենք տեսնում ենք զինուժի, տեխնիկայի կուտակում մեր պետության արևելքում և հարավում, մենք հասկանում ենք գրեթե բոլոր միջանցքները, ուր գնալու է թշնամին: Մենք հասկանում ենք, թե ինչ են ուզում անել և հասկանում ենք, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ արագությամբ մեզ կօգնեն, առաջին հերթին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Հենց զենքի փոխանցման արագությունից է կախված՝ կդիմակայե՞նք մենք, թե ոչ»,- ասել է Զլենսկին: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
