Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Պակիստանում բազմահազարանոց ակցիաներ են՝ ի պաշտպանություն հեռացված վարչապետի

865
Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 01:06
Պակիստանում բազմահազարանոց ակցիաներ են՝ ի պաշտպանություն հեռացված վարչապետի

Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ին Պակիստանի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել երկրի վարչապետ Իմրան Խանին և հեռացրել զբաղեցրած պաշտոնից։ Իմրան Խանը, որը նախկինում կրիկետի հայտնի խաղացող էր, Պակիստանի վարչապետ էր դարձել 2018 թվականին։ Նա խոստացել էր հաղթել կոռուպցիան և իր երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, սակայն հիմա բազմաթիվ պակիստանցիներ կարծում են, որ երկու խոստումն էլ Խանը չի կատարել։ Հավելենք, որ Խանը սերտ կապեր ուներ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ իր ընդդիմադիրների գործողություները համարում էր Ամերիկայի պատվեր:

Անցած օրվա ընթացքում Իմրան Խանի և նրա «Թեհրիք-ի Ինսաֆ» կուսակցության տասնյակ հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Պակիստանի փողոցներ՝ իրենց աջակցությունը ցույց տալու, հայտնում է Dawn-ը։ Զանգվածային ակցիաներ են անցկացվել երկրի բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Իսլամաբադում։