Մոսկվայում արդեն ձերբակալում են Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գրքի համար
![]() Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է տեղի բնակիչ Կոնստանտին Գոլդմանին, ով կանգնած է եղել Ալեքսանդրովյան այգում՝ «Կիև՝ հերոս քաղաք» հուշարձանի մոտ՝ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» հատորը ձեռքին։ BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով իրավապաշտպաններին, գրում է, որ տղամարդուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ Հիշեցնենք, որ ապրիլի առաջին օրերին Մոսկվայի «Խամովնիկի» ներքին գործերի վարչության աշխատակիցները բերման էին ենթարկել միայնակ մասնակցի, որվ ձեռքի պահած է եղել հետևյալ տողերով պաստառ. «Հայրենասիրությունը մարդկային արժանապատվությունից, բանականությունից, խղճից հրաժարվելն է և իշխանություն ունեցողներին ստրկաբար ենթարկվելը. հայրենասիրությունը ստրկություն է». Մեջբերումը վերցված է եղել Լև Տոլստոյի «Քրիստոնեություն և հայրենասիրություն» գրքից, որը գրվել է 1893-1894 թվականներին։ Հակապատերազմական ցույցի մասնակցելու և ՌԴ զինված ուժերը վարկաբեկելու հոդվածով արձանագրություն է կազմվել ցուցարարի դեմ։ Գործի նյութերում նշվել է, որ Տոլստոյը ծայրահեղականություն է քարոզում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
