Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 հունիսի, 2026 թ.

Lush-ի սեփականատերը փակում է խանութների մեկ երրորդը՝ աշխատանքից ազատելով 200 աշխատակցի

1185
Շաբաթ, 09 ապրիլի, 2022 թ., 16:30
Lush-ի սեփականատերը փակում է խանութների մեկ երրորդը՝ աշխատանքից ազատելով 200 աշխատակցի

Lush կոսմետիկայի ցանցը ստիպված կլինի ՌԴ-ում փակել 48 խանութներից 17-ը և աշխատանքից հեռացնել 500 աշխատակիցներից 200-ին։ Այս մասին Forbes-ի հետ զրույցում հայտարարել է ցանցի սեփականատեր Դմիտրի Ազարովը։

Նա նշել է, որ ցանցը հայտնվել է ճգնաժամի մեջ՝ կապված ապրանքների մատակարարումների դադարեցման հետ:

Ազարովի հաշվարկներով՝ պաշարները կբավականացնեն երեք ամսից ոչ ավելի։