Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 հունիսի, 2026 թ.

ԱՄՆ-ը չի բացառել, որ կվաճառի Վեկսելբերգի զբոսանավը

740
Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 14:00
ԱՄՆ-ը չի բացառել, որ կվաճառի Վեկսելբերգի զբոսանավը

Ակտիվները, որոնք ԱՄՆ արդարադատության նախարարությունն առգրավում է արտասահմանում ռուս ձեռնարկատերերից, կարող են հետագայում վաճառվել, որից ստացված գումարը կուղարկվի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման աշխատանքային խմբի ղեկավար Էնդրյու Ադամսը։ Վերջինը հավելել է՝ ռուս գործարար Վիկտոր Վեկսելբերգի Tango զբոսանավը ևս կարող է վաճառվել. միջոցները կտրամադրվեն Ուկրաինային: