Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

769
Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 09:42
Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:

Հիշեցնենք՝ փետրվարին նա բերման էր ենթարկվել՝ թմրամիջոց պահելու կասկածանքով, մարտին խուզարկություն էր իրականացվել նրա տանը, որտեղ հայտնաբերվել էր հաշիշ:

Աղբյուրը`   Լևոն Սարդարյան