Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 հունիսի, 2026 թ.

Հողմատուրբինների աշխարհի խոշորագույն արտադրողը լքում է Ռուսաստանը

485
Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 12:40
Հողմատուրբինների աշխարհի խոշորագույն արտադրողը լքում է Ռուսաստանը

Աշխարհում հողմային տուրբինների խոշորագույն արտադրող Vestas-ը լքում է ռուսական շուկան Ուկրաինայի պատերազմի պատճառով, գրում է Dagbladet Borsen թերթը։

Նշվում է, որ մարտի սկզբին ընկերությունը դադարեցրել է բոլոր նոր կոմերցիոն գործունեությունը Ռուսաստանում։ Բացի այդ, հայտարարվել է Ռուսաստանում հողմային տուրբինների կառուցման չորս նախագծերի կասեցման մասին։