Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Արեստովիչը վստահեցրել է՝ Խերսոնը կվերադարձվի Ուկրաինային

799
Երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ., 21:54
Արեստովիչը վստահեցրել է՝ Խերսոնը կվերադարձվի Ուկրաինային

Խերսոնը կվերադարձվի Ուկրաինային, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Նրա խոսքով՝ ռուսները Խերսոնը նախապատրաստել են «հանձնելու» համար: «Քչերը գիտեն այդ մասին։ Նրանք լրջորեն մտածում են Խերսոնից հրաժարվելու մասին՝ ի թիվս այլ ռազմական ծրագրերի։ Սա չի նշանակում, որ Խերսոնը վաղը կազատվի։ Նիկոլաևի մարզում ընդհանրապես հակառակորդներ չկան…»,- ասել է նա: