Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանցիներն՝ Ուկրաինայի պատերազմի մասին․ սոցհարցում

662
Երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ., 19:54
Ռուսաստանցիներն՝ Ուկրաինայի պատերազմի մասին․ սոցհարցում

Ռուսաստանի բնակչության գրեթե երեք քառորդն աջակցում է Ուկրաինայի հետ պատերազմին՝ զգալով այնպիսի դրական հույզեր, ինչպիսիք են հպարտությունը, ուրախությունը, հարգանքը, վստահությունը և հույսը: Այս մասին են վկայում ռուս անկախ սոցիոլոգների խմբի կողմից անցկացված երկու սոցհարցման տվյալները։

Նախօրեին Ռուսաստանի քաղաքների փողոցներում հարցում է անցկացվել՝ «Ինչպե՞ս են վերաբերվում Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը» թեմայով:

Հարցվածների մեծ մասը հայտարարել է պատերազմին աջակցելու մասին, իսկ հարցվողներից մեկը նույնիսկ կոչ է արել «ջնջել Ուկրաինան երկրի երեսից, իսկ հետո Լեհաստանը քանդել, ուղղակի քանդել՝ միչև փլատակների կույտ դառնա»:

«Ջնջել Ուկրաինան երկրի երեսից, հետո՝ քանդել Լեհաստանը». սոցհարցում՝ Ռուսաստանում