Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Ավելի սարսափելի, քան Բուչայում». գլխավոր դատախազը՝ Բորոդյանկայում տիրող իրաիճակի մասին

776
Երկուշաբթի, 04 ապրիլի, 2022 թ., 21:36
«Ավելի սարսափելի, քան Բուչայում». գլխավոր դատախազը՝ Բորոդյանկայում տիրող իրաիճակի մասին

Կիևի մարզում խաղաղ բնակչության շրջանում մարդկային զոհերի առումով ամենավատ իրավիճակն արձանագրվել է Բորոդյանկայում։ Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան, գրում է UNN-ը։

«Կիևի շրջանի մասին կարելի է մանրամասն խոսել, քանի որ երեկ մենք մուտք ենք գործել այնտեղ։ Եվ, իսկապես, մենք կարող ենք մաքրել այդ շրջանները՝ Իրպին, Բուչա, Որզել։ Իրականում զոհերի մասով վիճակն ավելի վատ է Բորոդյանկայում»,- նշել է գլխավոր դատախազը։

Նա հորդորել է չմոռանալ այլ շրջանների մասին, որոնք Ուկրաինայի Զինված ուժերի շնորհիվ ազատագրվել են զավթիչներից, և որտեղ գրանցվել են նաև բազմաթիվ մարդկային զոհեր՝ Սումիի շրջանը, Չեռնիգովի մարզը, Խարկովի մարզը։