«Ծնողներին բաժանում են երեխաներից». ռուսները Մարիուպոլից տարել են մինչև 40 հազար բնակչի
493
Կիրակի, 03 ապրիլի, 2022 թ., 22:54
![]() Մարիուպոլից այսպես կոչված «կանաչ միջանցքներով» դուրս է բերվել մոտ 40 հազար տեղաբնակ: Նրանք տարվել են Ռուսաստանի Դաշնություն կամ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդավար Հանրապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։ «Տեղահանվածների հաշվումը բարդանում է նրանով, որ մարդկանց ձեռքից խլում են ուկրաինական փաստաթղթերը»,- ասել է նա։ Դենիսովայի խոսքով՝ քաղաքը գրաված ռուսական ուժերը ծնողներին բաժանում են երեխաներից։ Ավելին, հիվանդանոցից տարել են 17 երեխայի, ովքեր բուժում էին ստանում։ Նրանց ծնողները մնացել են, իսկ երեխաներին տարել են Զապորոժիե։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
