Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Հարավային Օսիայից ժամանած զինվորները զայրացել են և Ուկրաինայից ոտքով վերադարձել տուն

671
Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 12:00
Հարավային Օսիայից ժամանած զինվորները զայրացել են և Ուկրաինայից ոտքով վերադարձել տուն

Հարավային Օսիայի զինծառայողների մի մասը հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին և ինքնուրույն վերադարձել է Ցխինվալի։ Այս մասին մարտի 30-ի երեկոյան առաջինը գրել է «Բոնվարնոն» թելեգրամ-ալիքը:

Ուկրաինան լքած օս զինծառայողների մասին տեղեկատվությունը իր թլթեգրամ-ալիքում հաստատել է «Հարավային Օսիայի նախկին նախագահ» Էդուարդ Կոկոյտին։ Չնշելով վերադարձողների ստույգ թիվը՝ Կոկոյտին խոստացել է «պայքարել նրանցից յուրաքանչյուրի համար», իսկ զինծառայողների հարազատներին կոչ է արել «ձեռնպահ մնալ բողոքի ակցիաներից», քանի դեռ չեն պարզվել զինվորների արարքի պատճառները։ «Ոչ ոք իրավունք չունի դատապարտել այդ տղաներին կամ մեղադրել վախկոտության մեջ»,- գրել է Կոկոյտին։ «Պետք է հասկանալ տեղի ունեցածի բուն պատճառները և պարզել, թե ինչպես է կազմակերպվել նրանց մասնակցությունը։ Մենք սրան լուրջ ենք վերաբերվելու»:
Մարտի 25-ին «Սպուտնիկ Օսեթիա» գործակալությունը հայտնել է, որ Հարավային Օսիայի բնակիչները մարդասիրական օգնություն են ուղարկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցող իրենց հայրենակիցներին՝ սննդամթերք, հագուստ և զինտեխնիկա, որոնք գնվել են մարդկանց և տեղի ձեռներեցների փողերով, ովքեր անտարբեր չեն զինվորական անձնակազմի ճակատագրի նկատմամբ։

Բացի այդ, Էդուարդ Կոկոյտին համախոհների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ անհրաժեշտ է միավորվել՝ «փրկելու տղերքին», որոնք պետք է ունենան «տարրական պայմաններ» ռազմական գործողություններին մասնակցելու համար։ «Նրանք թնդանոթի միս չեն, մենք այնքան քիչ ենք։ Մենք [արդեն] գործնականում կորցրել ենք մեր գենոֆոնդը»,- նրա խոսքերն է մեջբերում «Էխո Կովկազա»-ն։

«Մեսիազոնա»-ի աղբյուրի համաձայն՝ մարտի 30-ին հանրապետություն են վերադարձել հարավօսական զինվորները՝ Ցխինվալիի 4-րդ գվարդիայի ռազմաբազայի պայմանագրային զինծառայողները։ «Որքան հասկացա, խնդիրն առաջացել է, երբ զինվորներից մեկը ականի վրա պայթել է,- գրում է աղբյուրը։- Նրա դին ուզեցել են վերցնել՝ տուն ուղարկելու համար։ Պարզապես մեզ՝ օսերիս համար, հանգուցյալ ընկերոջ մարմինը սուրբ է։ Իսկ նրանց գեներալը՝ պետը, նրանց ասաց՝ ինչ դիակ, դատարկ դագաղ ենք ուղարկելու։ Ասում են՝ մենք ռազմիկներ ենք, մենք վախկոտ չենք, բայց այնպես, որ քեզ ուղարկեն մորթվելու, հետո դիակդ չտանեն, մեզ սա պետք չէ։ Եվ նրանք դուրս եկան։ Իսկ երեկ մենք վերադարձանք Հարավային Օսիա»։ Նրա խոսքով, հանրապետություն է վերադարձել մոտ 300 զինծառայող։

Աղբյուրը կարծում է, որ Ուկրաինայից վերադարձած զինվորականները «ճնշման կենթարկվեն»։ «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի նրանց հետ։ Սա իրականում դասալքություն է, նրանց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ Բայց եթե դա տեղի ունենա, ապա Հարավային Օսիայում իրադարձությունները կարող են անկանխատեսելի ընթացք ունենալ»։

Солдаты из Южной Осетии передумали воевать в Украине и пешком вернулись домой
Солдаты из Южной Осетии передумали воевать в Украине и пешком вернулись домой