Պատերազմի 37-րդ օրը ռուսները դուրս են բերում իրենց զինտեխնիկան ու ավարը Կիևի մարզից
![]() Ռուսաստանը մասամբ դուրս է բերում իր ստորաբաժանումները, որոնք մասնակցում էին Կիևի վրա հարձակմանը, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան զեկույցում։ «Շարունակվում է ռուսական զորքերի ստորաբաժանումների մասնակի դուրսբերումը Կիևի շրջանի հյուսիսից դեպի Բելառուսի Հանրապետության հետ պետական սահման։ Արձանագրվում է տարբեր քանակության շարասյունակների տեղաշարժ»,- գրում է Ուկրաինայի գլխավոր շտաբը։ Տեղեկատվության մեջ ընդգծվում է, որ օկուպացված տարածքներում ռուսները շարունակում են «անօրինական գործողությունները՝ սահմանափակելով խաղաղ բնակչության տեղաշարժը, օգտագործում են տեղի բնակիչների տներն ու բնակարաններն անձնակազմին տեղավորելու համար՝ պատանդ պահելով տեղի բնակիչներին և ակտիվիստներին»։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հակառակորդի յոթ գրոհ է հետ մղվել. «Մեր զինվորները ոչնչացրել են 3 տանկ, 2 զրահափոխադրիչ, 2 մեքենա և 2 հրետանային համակարգ։ Խոցվել է նաև «Օռլան-10» տեսակի անօդաչու թռչող սարք»,- ասվում է զեկույցում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
