«Վիշգորոդն ամբողջությամբ ազատագրվել է ռուսական զորքերից». Գրուզևիչ
![]() Ուկրաինայի զինված ուժերը ռուսական զորքերից ազատագրել են Կիևի շրջանի Վիշգորոդ քաղաքը։ Այս մասին մարտի 31-ին կայացած ճեպազրույցում ասել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ Ալեքսանդր Գրուզևիչը: Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերն զգալի հաջողությունների են հասել բազմաթիվ ոլորտներում և շարունակում են հարձակողական գործողությունները։ Գրուզևիչը լավ նորություններ է խոստացել առաջիկա օրերին. «Կարծում եմ՝ մոտ ապագայում լավ նորություններ կունենանք, և հավատացեք, որ կլինեն։ Գիտեմ, որ դուք շատ եք անհանգստանում Բուչայի համար, Վիշգորոդի համար... Վիշգորոդն արդեն մերն է, հսկողության տակ։ Առաջիկայում, ինչպես ասացի, շատ ու շատ լավ նորություններ կունենանք։ Կարծում եմ՝ մեկ-երկու օրից մենք կտեսնենք հիանալի պատկեր և ավելի կզարգացնենք մեր հաջողությունը»,- ընդգծել է Գրուզևիչը։ Սակայն բրիգադի գեներալը հորդորեց շատ չթուլանալ, քանի որ ռուսներն ուժ ունեն հակահարված տալու, առաջին հերթին պետք է զգուշանալ հրթիռային հարվածներից։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
