Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով». ՄԱԿ-ի խոսնակ

455
Չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ., 11:30
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով». ՄԱԿ-ի խոսնակ

Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ТАСС-ը:

Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը «կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը», ինչպես նաև լուծել բոլոր հարցերը «ուղիղ երկխոսության միջոցով»։