Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Բայդենն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցին

629
Չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ., 00:18
Բայդենն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել Թուրքիայում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպման արդյունքները, հայտնում է CNN-ը։

Ամերիկայի նախագահը ԱՄՆ-ի քաղաքականությունը փոխելու պատճառ, սակայն, չի տեսնում. Բայդենը ցանկանում է ստուգել Ռուսաստանի հավատարմությունը խաղաղության նախաձեռնություններին:

«Մենք կտեսնենք, թե արդյոք նրանք կկատարեն այն, ինչ առաջարկում են: Մինչ այդ մենք կշարունակենք պահպանել խիստ պատժամիջոցները և կշարունակենք ուկրաինացի զինվորականներին պաշտպանական միջոցներ տրամադրել», - ասել է Բայդենը: