Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսական զորքերն ակտիվորեն առաջ են շարժվում Դոնեցկի ուղղությամբ. Ուկրաինայի ԶՈՒ

709
Չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ., 01:00
Ռուսական զորքերն ակտիվորեն առաջ են շարժվում Դոնեցկի ուղղությամբ. Ուկրաինայի ԶՈՒ

Ռուսական զորքերը մեծացրել են իրենց հարձակողական հնարավորությունները Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի ուղղությամբ, հայտնում է РБК-Украина-ն՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին հղումով։

Նշվում է, որ ռուսները վերախմբավորում են զորքերը՝ դրանք այլ ուղղություններ տեղափոխելու համար. «Հակառակորդը Սլավյանսկի ուղղությամբ ուժեղացրել է խմբավորման հարձակողական հնարավորությունները Արևմտյան ռազմական օկրուգի 20-րդ բանակի առանձին ստորաբաժանումներով»։