Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Քադիրովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

755
Երկուշաբթի, 28 մարտի, 2022 թ., 19:46
Քադիրովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, հայտնել է Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մահոմեդ Դաուդովը։
«Սիրելի ընկերներ, ի սրտե շնորհավորում եմ իմ սիրելի եղբորը՝ Չեչնիայի Հանրապետության ղեկավար, Ռուսաստանի հերոս Ռամզան Ախմատովիչ Քադիրովին՝ Ռուսաստանի նախագահ, գերագույն հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հրամանագրով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ»,- այսօր իր թելեգրամ-ալիքում գրել է նա:
Երկուշաբթի ավելի վաղ Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ախմեդ Դուդաևը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ Քադիրովն այժմ Մարիուպոլում է «մեր մարտիկների ոգին բարձրացնելու համար»։