«Ռուսաստանի նպատակը ուկրաինական քաղաքների դանդաղ և մեթոդական գրավումն է». բրիտանացի փորձագետ
![]() Ռուսաստանը գործի է դրել է սահմաններին տեղակայված իր ուժերի մեծ մասը և այժմ դրանք գտնվում են Ուկրաինայի տարածքում. Ռուսաստանին չի հաջողվի վերախմբավորել զորքերը երկրից դուրս, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված Համակցված սպառազինությունների թագավորական ինստիտուտի պաշտպանական կենտրոնի հետազոտող Ջեք Ուոթլինգին: «Հետագա առաջընթացը տարածքային տեսանկյունից կախված է նրանից, թե որտեղ նրանք (ռուսական զորքերը - խմբ.) կկենտրոնացնեն իրենց հիմնական ջանքերը ռեսուրսների և նյութատեխնիկական ապահովման առումով, - ասում է Ուոթլինգը:- Այս պահին, կարծես, դա հարավային Ուկրաինան է, որտեղ նրանք փորձում են ավարտին հասցնել մարտը Մարիուպոլի համար, այնուհետև շրջանցել Դոնբասում գտնվող ուկրաինական զորամասերը՝ փորձելով կտրել դրանք՝ այդպիսով շարժվելով դեպի հյուսիս»։ Ուոթլինգի կարծիքով, ռուսական ուժերը խրված են Խերսոնի և Նիկոլաևի միջև, և որ նրանք, հավանաբար, չեն կարողանա մեծ առաջընթաց գրանցել այդ ճակատներում: Նրանք, կարծում է Ուոթլինգը, կարող են կենտրոնանալ Դնեպր գետի երկայնքով Ղրիմից դեպի հյուսիս առաջ մղելու վրա՝ փորձելով շրջապատել այն տարածքը, որտեղ գտնվում են Ուկրաինայի լավագույն ստորաբաժանումներից մի քանիսը: «Քանի որ ռուսական զորքերը շատ քիչ մոտիվացիա ունեն, քանի որ նրանք չունեն թվային ուժ՝ այս քաղաքները գրոհելու համար, նրանք շրջապատում են դրանք և սովի են մատնում մարդկանց՝ աստիճանաբար քաղաքը հողին հավասարեցնելով հրետանիով»,- ասում է Ուոթլինգը։ Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության գլխավոր նպատակն այս պահին քաղաքների շատ դանդաղ և մեթոդական գրավումն է մեկ առ մեկ, եզրակացնում է նա։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
