«F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները հաջող են անցել». Հուլուսի Աքար
![]() «Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու շուրջ թուրքական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները դրական և կառուցողական են եղել»,- այս մասին հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է CNN Turk-ը։ Նա նշել է, որ բանակցություններ է վարել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ «Հետո երկու անգամ պատվիրակություններ ուղարկեցին Թուրքիա, այս պատվիրակությունները հանդիպեցին, զրուցեցին մեր պատվիրակությունների հետ։ Պատվիրակությունների միջև բանակցությունները շատ դրական և կառուցողական էին։ Պատվիրակության անդամները՝ ամերիկացիները, ասացին, որ այստեղ մեր աշխատանքն ու պահանջները խելամիտ են, տրամաբանական, և իրենք դրանց աջակցում են»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգթոնը պաշտոնական ծանուցում էր ուղարկել Անկարային F-35 մատակարարման ծրագրից իր բացառման մասին: ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեց F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը, որը Թուրքիան ստորագրել էր 2007 թվականի հունվարին։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ չեղարկումից հետո ԱՄՆ-ն իր երկրին առաջարկել է գնել F-16 կործանիչներ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
