ՌԴ ՊՆ-ը հայտնում է, որ Ադրբեջանի ստորաբաժանումները դուրս են եկել Փառուխ գյուղից
![]() Ադրբեջանական կողմն իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերում Փառուխ բնակավայրի տարածքից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում: Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։ Բանակցությունների արդյունքների հիման վրա ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը ՖՈՒՐՈՒԽ (Փառուխ - խմբ.) բնակավայրի տարածքից»,- գրում է ՌԴ ՊՆ-ն։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
