Մեծ Բրիտանիան սահմանափակել է գիտական համագործակցությունը Ռուսաստանի հետ
![]() Մեծ Բրիտանիան սահմանափակում է Ռուսաստանի հետ համատեղ գիտական նախագծերի ֆինանսավորումը, ասվում է բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարարության կայքում։ «Կառավարությունը որոշել է դադարեցնել պետականորեն ֆինանսավորվող գիտահետազոտական և նորարարական համագործակցությունը ռուսական բուհերի և ռուսական պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների հետ», - ասվում է հայտարարության մեջ։ Համատեղ հետազոտությունների շուրջ միջկառավարական երկխոսությունը նույնպես դադարեցված է։ Բազմակողմ գիտական համագործակցության շրջանակներում Լոնդոնը «անհրաժեշտության դեպքում» գործընկերների հետ կքննարկի հետագա քայլերը, նշել են նախարարությունից։ Նոր սահմանափակումների նպատակը բրիտանական իշխանություններն անվանել են «բացասական ազդեցություն» Ռուսաստանի իշխանությունների և Ռուսաստանի կառավարության հետ կապված քաղաքացիների ու կազմակերպությունների վրա։ Գերատեսչությունում ընդգծել են, որ իրենք անհատական պատժամիջոցներ չեն սահմանում «անվնաս» գիտական շահեր ունեցող ռուս հետազոտողների նկատմամբ։ |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
56506.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
68404.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39104.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72729.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31429.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75028.09.2026, 22:55
